ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գլոբալ Էս Փի Սի-ի աշխատանքային փորձը իրավամբ համարվում է լավագույններից մեկը Հայաստանում: Իրավունքի բնագավառում մեր լուծումները հիմնվում են մեր մասնագետների գիտելիքների, սեփական փորձի և մեթոդոլոգիայի վրա: Մեր գործնական խորհուրդները հնարավորություն կտան լուծել առանձին կամ համալիր խնդիրներ հետևյալ ոլորտներում`
- Կորպորատիվ իրավունք 
- Պայմանագրային իրավունք 
- Միջազգային մասնավոր իրավունք 
- Միջազգային հանրային իրավունք 
- Հարկային իրավունք 
- Աշխատանքային իրավունք 
- Աշխատանքային պայմանագրեր 
- Վարչական իրավունք 
- Ապահովագրական իրավունք 
- Արժեթղթերի շուկա 
- Ներդրումային գործունեություն 
- Մտավոր սեփականության իրավական պաշտպանություն 
- Արտաքին տնտեսական գործունեություն 
- Օտարերկրյա ներդրումներ 
- Անվճարունակություն (սնանկություն) 
- Անշարժ գույք 
- Սեփականաշնորհում 
- Հաճախորդների շահերի ներկայացում դատարանում և միջնորդ դատարանում` տնտեսական վեճերի լուծման գործընթացում 
- Միջազգային առևտրային արբիտրաժում, այդ թվում այլ պետություններում հաճախորդների ներկայացում և նրանց շահերի պաշտպանություն արտաքին տնտեսական գործունեության ընթացքում ծագող վեճերի լուծման գործընթացում 
- Հաճախորդի պաշտպանություն քրեական դատավարությունում` տնտեսական գործունեության ոլորտի գործերով 
Գլոբալ Էս Փի Սի-ն վարում է ճկուն քաղաքականություն և հնարավորություն է ընձեռում Ձեզ օգտվել իր ծառայությունների ինչպես փաթեթային տարբերակից, որի շրջանակներում Ձեզ կտրամադրվեն պայմանագրով նախատեսված ծառայություններ` աբոնենտային վճարման դիմաց, այնպես էլ վերոնշյալ այլ ծառայություններից: Ծառայությունների փաթեթային տարբերակից օգտվելու դեպքում Գլոբալ Էս Փի Սի-ն Ձեզ կտրամադրի զգալի զեղչեր` փաթեթից դուրս մատուցվող ցանկացած այլ ծառայության համար:
 
                                                                     
                                                                     
                                                                    




