ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Գլոբալ Էս Փի Սի-ի հետ համագործակցությունը Ձեզ հնարավորություն կտա ստանալ արդիական և ճշգրիտ տեղեկատվություն օրենսդրության ակնկալվող փոփոխությունների վերաբերյալ, որոնք լուրջ նշանակություն ունեն ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա հաճախորդների համար: Այդպիսի համագործակցությունը թույլ կտա մեր հաճախորդներին արդյունավետ պլանավորել և ղեկավարել իրենց գործունեությունը օրենսդրական դաշտում:
Գլոբալ Էս Փի Սի-ն հպարտ է իր ընդարձակ և մշտապես աճող հաճախորդների կազմով, որը տատանվում է համեմատաբար փոքր իրավաբանական անձանցից մինչև խոշոր ձեռնարկությունները:
Գլոբալ Էս Փի Սի-ի մասնագետները դրսևորում են անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի հետ աշխատելիս, արագ ընկալելով նրա խնդիրները և մշակելով ճշգրիտ լուծումներ: Մենք ձգտում ենք համաձայնեցնել հետագա գործողությունները հաճախորդի հետ` ղեկավարվելով նրա պահանջմունքներով և ցանկություններով, քանի որ վստահ ենք, որ անհատական վերաբերմունքն է ապահովում առավելագույն արդյունավետություն:
Գլոբալ Էս Փի Սի-ն հաճախորդներին տրամադրում է բարձորակ իրավաբանական խորհրդատվություն, կազմում իրավաբանական բնույթի փաստաթղթեր, ներկայացնում նրանց շահերը, ինչպես արտադատարանական, այնպես էլ դատական ատյաններում` անելով ամեն հնարավորը հաճախորդի շահերի արդյունավետ պաշտպանության համար:
Գլոբալ Էս Փի Սի-ի ներքին քաղաքականության բաղկացուցիչներից են իրավաբանական որակյալ օգնության տրամադրումը և հաճախորդի խնդիրների ամենաօպտիմալ լուծումը: Մեր մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը և իրավական մասնագիտացումն ապահովում են սպառիչ լուծում հաճախորդի խնդրին:
Այդ կապակցությամբ, մեր ընկերության բոլոր աշխատակիցները անշեղորեն առաջնորդվում են հետևյալ սկզբունքներով.
- Մեր նպատակը հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումն է: Մեր յուրաքանչյուր հաճախորդին մենք վերաբերվում ենք ոչ միայն որպես անմիջականորեն տվյալ գործով աշխատող փաստաբանի, այլև ընկերության հաճախորդ: 
- Յուրաքանչյուրի խնդիրը յուրովի ինքնատիպ է: Մենք ապահովում ենք անհատական մոտեցում հաճախորդի առջև ծառացած խնդիրների վերլուծության և ընկալման ընթացքում, որից հետո միայն անցնում ենք դրանց լուծմանը: 
- Իրավաբանական ծառայությունների դիմաց ծախսերը չպետք է լինեն չափազանց մեծ: Մենք ձգտում ենք, որպեսզի մեր կողմից մատուցվող իրավաբանական ծառայությունները լինեն բարձրորակ, հնարավորինս արդյունավետ և միևնույն ժամանակ մատչելի: 
Գլոբալ Էս Փի Սի-ն վարում է ճկուն քաղաքականություն և հնարավորություն է ընձեռում Ձեզ օգտվել իր ծառայությունների ինչպես փաթեթային տարբերակից, որի շրջանակներում Ձեզ կտրամադրվեն պայմանագրով նախատեսված ծառայություններ` աբոնենտային վճարման դիմաց: Ծառայությունների փաթեթային տարբերակից օգտվելու դեպքում Գլոբալ Էս Փի Սի-ն Ձեզ կտրամադրի զգալի զեղչեր` փաթեթից դուրս մատուցվող ցանկացած այլ ծառայության համար:
ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գլոբալ Էս Փի Սի-ի աշխատանքային փորձը իրավամբ համարվում է լավագույններից մեկը Հայաստանում: Իրավունքի բնագավառում մեր լուծումները հիմնվում են մեր մասնագետների գիտելիքների, սեփական փորձի և մեթոդոլոգիայի վրա: Մեր գործնական խորհուրդները հնարավորություն կտան լուծել առանձին կամ համալիր խնդիրներ հետևյալ ոլորտներում`
- Կորպորատիվ իրավունք 
- Պայմանագրային իրավունք 
- Միջազգային մասնավոր իրավունք 
- Միջազգային հանրային իրավունք 
- Հարկային իրավունք 
- Աշխատանքային իրավունք 
- Աշխատանքային պայմանագրեր 
- Վարչական իրավունք 
- Ապահովագրական իրավունք 
- Արժեթղթերի շուկա 
- Ներդրումային գործունեություն 
- Մտավոր սեփականության իրավական պաշտպանություն 
- Արտաքին տնտեսական գործունեություն 
- Օտարերկրյա ներդրումներ 
- Անվճարունակություն (սնանկություն) 
- Անշարժ գույք 
- Սեփականաշնորհում 
- Հաճախորդների շահերի ներկայացում դատարանում և միջնորդ դատարանում` տնտեսական վեճերի լուծման գործընթացում 
- Միջազգային առևտրային արբիտրաժում, այդ թվում այլ պետություններում հաճախորդների ներկայացում և նրանց շահերի պաշտպանություն արտաքին տնտեսական գործունեության ընթացքում ծագող վեճերի լուծման գործընթացում 
- Հաճախորդի պաշտպանություն քրեական դատավարությունում` տնտեսական գործունեության ոլորտի գործերով 
Գլոբալ Էս Փի Սի-ն վարում է ճկուն քաղաքականություն և հնարավորություն է ընձեռում Ձեզ օգտվել իր ծառայությունների ինչպես փաթեթային տարբերակից, որի շրջանակներում Ձեզ կտրամադրվեն պայմանագրով նախատեսված ծառայություններ` աբոնենտային վճարման դիմաց, այնպես էլ վերոնշյալ այլ ծառայություններից: Ծառայությունների փաթեթային տարբերակից օգտվելու դեպքում Գլոբալ Էս Փի Սի-ն Ձեզ կտրամադրի զգալի զեղչեր` փաթեթից դուրս մատուցվող ցանկացած այլ ծառայության համար:
 
                                                                     
                                                                     
                                                                    




